Երևանում, այնուամենայնիվ, հասկանում են՝ իրենց տնտեսական բարգավաճումն ապահովում է Ռուսաստանը. Անդրեյ Կլիմով
21 Հունվարի 2025, 21:30
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ:
«Ամենայն հավանականությամբ, Երևանում, այնուամենայնիվ, հասկանում են, որ իրենց ներկայիս տնտեսական բարգավաճումը մեծապես ապահովված է մեր երկրի հետ երկկողմ հարաբերություններով։ Նույնիսկ ոչ այնքան Եվրասիական տնտեսական միության, որքան Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ այդ պատճառով, ինչպես հասկանում եմ, նրանք չեն շտապում խզել հարաբերությունները մեզ հետ՝ չստանալով ինչ-որ լուրջ երաշխիքներ, ոչ թե բանավոր, այլ ինչ-որ լուրջ, ինչ-որ բոնուսներ իրենց ներկայիս գործընկերներից։ Առայժմ դժվար է ինչ-որ բան ասել, քանի որ, ի վերջո, Հայաստանում արտգործնախարարը չէ, որ որոշում է կայացնում, նա միայն դիրքորոշում է հայտնում։ Բայց ամեն դեպքում, օգտակար է, որ մարդիկ հանդիպում են, զրուցում, կարծիքներ փոխանակում, լսում միմյանց դիրքորոշումները, թե դա ինչի կհանգեցնի, ցավոք, առայժմ դժվար է ասել։
Կարելի է ասել, որ այս հանդիպումն ինչ-որ հստակություն մտցրեց։ Ի վերջո, իզուր չէ Լավրովն ասում ՝ շատ կարևոր է ուղիղ երկխոսությունը, այլ ոչ թե օգտվել ասեկոսեներից, ԶԼՄ-ների արտատպումներից կամ այլ տեղեկություններից։ Այսինքն՝ այս դիվանագիտությունը մեգաֆոնային է, այն, իհարկե, ընդհանրապես անընդունելի է նման հարաբերություններում։ Տեսնենք, թե ինչպես և ինչ կլինի գործնականում, քանի որ այն զիգզագները, որոնք մեզ ցույց է տալիս Երևանն, իհարկե, դժվար է բացատրել ողջախոհության տեսանկյունից», — ասել է Կլիմովը։