Երևանում բացվել է «Հաղթանակը հայ լուսանկարիչների աչքերով» ֆոտոցուցահանդեսը

03 Մայիսի 2025, 19:34

Պատմություն

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում բացվել է «Հաղթանակը հայ լուսանկարիչների աչքերով» ֆոտոցուցահանդեսը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում Հայկական ԽՍՀ ներդրմանը:

Ցուցահանդեսում ներկայացված են «Հաղթանակ-80» նախաձեռնության կողմից կազմակերպված համանուն մրցույթի մասնակիցների լուսանկարները:

Մայրաքաղաքում շուտով Հաղթանակի 80-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կանցկացվեն։

Հիմա եթերում