Երևանում բացվել է ԽՍՀՄ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին

17 Փետրվարի 2024, 21:15

Հայեր

Երևանում՝ Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի անվան 192 դպրոցի բակում, բացվեց ԽՍՀՄ հայտնի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կիսանդրին։

Արարողությանը ներկա էին հայ-ռուսական միջկառավարական խորհրդի համանախագահներ, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, դիվանագետներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գևորգ և Գոհար Վարդանյանները Խորհրդային Միության հերոսներ, լեգենդար հետախույզներ են։ 1984 թվականին Գևորգ Վարդանյանին Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել: