Երևանում բնակարանների գները մեկ տարում աճել են 13.7%-ով. Գալստյան
12 Դեկտեմբերի 2023, 19:42
2023 թվականի հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, Երևանում բնակարանների գներն աճել են 13.7%-ով։ Այս մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։
«Երևանում մեկ ամսվա ընթացքում բնակարանների գներն աճել են 2,7%-ով։ Այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գործարքներն աճել են 15 %-ով, իսկ 2022 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 18,8 %-ով։ Աճում է և՛ պահանջարկը, և՛ առաջարկը»,- նշել է Ավետիսյանը։