Երևանում կանցկացվի MMA-ի միջազգային մրցաշար

21 Հուլիսի 2023, 00:25

Սպորտ

Սեպտեմբերի 2-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա MMA-ի 71-րդ միջազգային մրցաշարքը:

«ММА Серия»-ի տելեգրամ ալիքը հայտնում է, որ լիգայի հերթական իրադարձությանը կմասնակցեն MMA-ի աշխարհի չեմպիոն Վլադիսլավ Սուկալենկոն (Ռուսաստան), անպարտելի Ջեֆերսոն Գոնսալվեսը (Բրազիլիա), Էդուարդ Մարտիրոսյանը (Ռուսաստան) և այլք:

Հայաստանը ներկայացնող մարզիկներից մրցաշարին կմասնակցեն Ռաֆայել Բուֆալո Աբրահամյանը, Գրիշա Մելքոնյանը, սպասվում է նաև Նաիրա Մելիքյանի նորամուտը: