Երևանում մայիսմեկյան երթ է անցկացվել
01 Մայիսի 2025, 14:22
Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսմեկյան երթ է արել, որը կրում է «Արժանապատիվ աշխատանք» խորագիրը։
Երթը մեկնարկել է Աբովյան պուրակից։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ երթի նպատակը ևս մեկ անգամ բարձրաձայնել է աշխատանքային պայմանների բարելավմանն առնչվող հարցերն ու խնդիրները։