Երևանում փակցվել է Հայաստանի անկախության հռչակագրի տեքստը
23 Օգոստոսի 2025, 15:23
Երևանի հենց կենտրոնում՝ ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնի շենքի պատշգամբից փակցվել է Հայաստանի անկախության հռչակագրի ամբողջական տեքստը
1990թ. օգոստոսի 23-ին ընդունված պատմական փաստաթուղթը փակցվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առթիվ:
Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։