Երգի շաբաթ Երեւանում՝ աշխարհահռչակ «Գարուն»-ի մասնակցությամբ
03 Հուլիսի 2023, 14:50
Հուլիսի 4-ից 11- ը Երեւանում կանցկացվի 10-րդ հոբելյանական երգչախմբային ֆորումը, որին կմասնակցի աշխարհահռչակ «Գարուն» մանկական երգչախումբը։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նադեժդա Ավերինան ունկնդիրներին կներկայացնի Ռուսաստանի մանկական երգչախմբային դպրոցի պատմությունն ու ավանդույթները, կխոսի մանկական երգչախմբի և մանկական ձայների հետ աշխատելու նոր մեթոդների մասին, կբացահայտի ձայնը հղկելու գաղտնիքները:
Ուսումնական ծրագրում կներառվեն նաև ժամանակակից հայ անվանի երգչախմբի դիրիժոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի ղեկավար, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանի վարպետության դասերը։
Երգի շաբաթվա ընթացքում տեղի կունենան «Գարուն» մանկական երգչախմբի (Մոսկվա) և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» (Երևան) մանկական երգչախմբի համերգը։