Երևանը ամանորյա ճանապարհորդությունների լավագույն ուղղությունների հնգյակում է

11 Դեկտեմբերի 2023, 11:37

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանի մայրաքաղաք Երևանը Մոսկվայից ամանորյա ճամփորդությունների լավագույն ուղղությունների հնգյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով Yandex Travel ծառայությանը։

«Ամանորյա տոներին Հայաստանի մայրաքաղաքի փողոցները լցվում են հրավառությամբ և տեղական համեղ ուտեստների բույրով։ Հունվարյան այս տոներին մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Կասկադ ճարտարապետական ​​համալիրից կարելի է տեսնել քաղաքի ողջ գեղեցկությունը։ Այստեղից բացվում է տեսարան դեպի Մեծ ու Փոքր Արարատ»,- գրել է առցանց ծառայությունը։