Երևանը ցանկանում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապող օղակ լինել. Միրզոյան
08 Հունվարի 2025, 14:31
Երևանը չի ցանկանում խոչընդոտ հանդիսանալ Ադրբեջանի և Թուրքիայի համար, այլ ցանկանում է կապող օղակ լինել նրանց միջև: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա խոստովանել է՝ եթե Հայաստանի և Թուրքիայի միջև լինի բաց սահման և վստահություն առաջանա, ապա ռուս սահմանապահների փոխարեն իրենք կկարողանան հսկել սահմանը:
Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հնարավորության մասին խոսակցությունների վերաբերյալ էլ Արարատ Միրզոյանն ասել է, որ «նման հարց օրակարգում չկա»։