Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին Բաքվից ստացած առաջարկներին

02 Նոյեմբերի 2023, 20:10

Քաղաքականություն

Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ Բաքվից ստացված առաջարկներին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերին Թեհրանում էին ոչ պաշտոնական շփում ունեցել: Իսկ երկու երկրների ղեկավարների մակարդակով անցած ամիս նախատեսված հանդիպումները չկայացան:

Նախ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց Գրանադայի բանակցություններին մեկնել, իսկ հետո էլ պարզ դարձավ, որ չի կայանա նաև ամսվա վերջին Բրյուսելում նախատեսված Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը։