Երևանը և Բաքուն կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբեր. Ալիևի օգնական

21 Հուլիսի 2024, 12:30

Քաղաքականություն

Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է, նախքան խաղաղության պայմանագրի կնքումը, համաձայնության գալ բարիդրացիական հարաբերությունների հիմնարար սկզբունքների շուրջ:

Այս մասին ասել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը` չբացառելով, որ այդ սկզբունքները կարող են համաձայնեցվել մինչև նոյեմբեր:

«Դեռևս 2021-ին, որպես միջանկյալ տարբերակ, մենք առաջարկել ենք Հայաստանին համաձայնեցնել հիմնարար սկզբունքները, որոնք կարող են բարիդրացիական հարաբերություններ հաստատել մեր երկրների միջև», -ասել է նա:

Նրա խոսքով՝ Բաքուն առաջարկել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմեն ԵԱՀԿ՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով: