Երևանը՝ գիշերային կյանք ունեցող աշխարհի լավագույն քաղաքների տասնյակում

17 Նոյեմբերի 2025, 19:10

Մշակույթ

Ըստ JB թվային ժամանցային հարթակի նոր զեկույցի՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանը ներառվել է գիշերային կյանք ունեցող աշխարհի լավագույն քաղաքների տասնյակում, գրում է «Conde Nast Traveller» պարբերականը։

«Հայաստանը, թերևս, առաջին երկիրը չէ, որը մտաբերում ես գիշերային կյանքի մասին խոսելիս, բայց Երևանը, որը հայտնի է իր աշխույժ մթնոլորտով, տանիքների վրա գտնվող բարերով և զբոսաշրջիկների կողմից սիրված գինու փողոցով, զբաղեցնում է յոթերորդ տեղը։ Այստեղ կա 33 գիշերային ակումբ, անցկացվում է 48 երեկոյան միջոցառում 100 քառ. կմ-ի վրա, իսկ միջին վարկանիշը կազմում է 4,47: Խմիչքները մատչելի են՝ 3,40 դոլար, իսկ բարերը փակվում են առավոտյան ժամը 4-ին»,- գրում է պարբերականը:

Վարկանիշում ներառված են նաև Բարսելոնան, Փարիզը, Տոկիոն, Պրահան, Թբիլիսին, Սեուլը, Բանգկոկը, Մալին և Բուդապեշտը։