Երևանը՝ գրավիչ մթնոլորտով և հարուստ պատմությամբ քաղաք․ «The Times»

30 Օգոստոսի 2025, 22:10

Մշակույթ

Բրիտանական «The Times» պարբերականի էջերում լրագրող Լիդիա Սուինսկոն կիսվել է աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Երևան կատարած ուղևորության տպավորություններով։

Նրա խոսքով՝ Հայաստանի մայրաքաղաքը դեռևս ամենահայտնի զբոսաշրջային վայրերից չէ, սակայն ուշադրության է արժանի իր յուրօրինակ ճարտարապետության, Արարատ լեռան հիասքանչ տեսարանների և խորը մշակութային ինքնատիպության շնորհիվ։

Հեղինակի կարծիքով՝ պարտադիր այցելվող վայրերից են «Կասկադ» հանրահայտ ճարտարապետական համալիրը, «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրը, Կապույտ մզկիթը, ինչպես նաև Զվարթնոցի հնագույն տաճարը։ Սուինսկոն նշել է նաև «Lumen Coffee 1936» սրճարանը, «Bar Phoenīx» բարը, «Dolmama» և «Lavash» ռեստորանները, որտեղ կարելի է զգալ քաղաքի գաստրոնոմիական հոգին։