Երևանը Մոսկվայից պատասխան է սպասում ռուսական ալիքների հեռարձակման մասին համաձայնագրում փոփոխությունների վերաբերյալ. Մխիթար Հայրապետյան

11 Նոյեմբերի 2024, 13:48

Քաղաքականություն

Հայաստանը մեկ ամիս առաջ կրկին ՌԴ-ին է ուղարկել ռուսական հեռուստատեսության հեռարձակումը կարգավորող միջկառավարական համաձայնագրում փոփոխություններ կատարելու իր առաջարկները: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԲՏԱ նախարար նախարար Մխիթար Հայրապետյանը:

Ավելի վաղ հայկական կողմին չէր գոհացրել որոշ քննադատական բովանդակություն, արդյունքում մուլտիպլեքսում արգելափակվել էր Վլադիմիր Սոլովյովի հաղորդումը: Դրանից հետո եթերի հայ պահապանները նոր «ահազանգեր» չեն ստացել։

Հիմա եթերում