Երևանը պատրաստ է ընդունել «3+3» ձևաչափի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
08 Սեպտեմբերի 2025, 16:15
ՀՀ ԱԳՆ-ը տեղեկություն չունի «3+3» ձևաչափով նախարարական հանդիպման անցկացման ճշգրիտ ժամկետների և վայրի մասին: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ ի պատասխան «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցման:
«Հայաստանի Հանրապետությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ հյուրընկալելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նախարարական հերթական հանդիպումը։ Նմանօրինակ պատրաստակամություն էր հայտնել նաև Ադրբեջանի Հանրապետությունը»,- ասվում է ԱԳՆ-ի պատասխանում:
Գերատեսչությունը նաև նշել է, որ հանդիպման անցկացման ժամկետները և վայրը որոշելու համար պետք է անցկացվեն քննարկումներ: