Երևանը փորձում է սեփական սխալների մեղքը բարդել Ռուսաստանի վրա. Մարիա Զախարովա

21 Օգոստոսի 2024, 17:25

Քաղաքականություն

«Երևանը ցույց է տալիս իր մեղքը ուրիշների, տվյալ դեպքում ՝ Ռուսաստանի վրա բարդելու հերթական օրինակը, գլխավորը սեփական անհաջողությունների համար մեղավորներ գտնելն է»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ-ի՝ նախօրեին արված հայտարարությունը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը մեջբերել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը՝ նշելով, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ կատարված մեծ աշխատանքը կանգ է առել սահմանային վերահսկողության հարցերում Երևանի անզիջողականության պատճառով, որը պնդում է՝ ռուս սահմանապահները լինեն և հայկական, և ադրբեջանական կողմում։

«Այսպիսով, Երևանը հրաժարվել Է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից տրանսպորտային հոսքի վերահսկումից և փաստացի սառեցրել է մասնակցությունը աշխատանքային խմբին»,- ընդգծել Է Մարիա Զախարովան:

Հիմա եթերում