Երևանը՝ ռուսաստանցիների ամառային գործուղումների լավագույն ուղղությունների թվում
15 Հուլիսի 2025, 13:10
Հայաստանի մայրաքաղաքը Երևանն ընդգրկել է 10 ամենահայտնի արտասահմանյան քաղաքների ցանկում, որոնք ռուս քաղաքացիներն ընտրում են ամռանը գործնական այցելությունների համար։
«OneTwoTrip բիզնեսի համար» առցանց ծառայության վիճակագրության համաձայն՝ Երևանը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ կազմելով գործուղումների ամրագրումների ընդհանուր թվի 2,9%-ը։
Քաղաքն ավելի ու ավելի հաճախ դառնում է գրավիչ կետ տարածաշրջանի գործարար քարտեզի վրա՝ իր տրանսպորտային հասանելիության, մշակութային կոթողների և զարգացած ենթակառուցվածքների շնորհիվ: