Երևանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքով հաղորդակցությունների ապաշրջափակման համաձայնագիրը․ Լավրով

19 Օգոստոսի 2024, 18:09

Քաղաքականություն

Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ Այս մասին Ռուսաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, հենց Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- նշել է Լավրովը։

Լավրովն ակնարկում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որում ասվում է.

«Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ։ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը։

Հիմա եթերում