«Երևանը սրճարանների և ռեստորանների քաղաք է»․ ռուս դերասանուհի Քսենիա Ալֆյորովա
01 Հոկտեմբերի 2024, 18:00
Հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Քսենիա Ալֆերովան պատմել է Հայաստանի մասին, ուր վերջերս է ժամանել։
«Կյանքումս առաջին անգամ Հայաստանում եմ՝ Երևանում։ Քաղաքն ապրում է բուռն կյանքով։ Սա սրճարանների և ռեստորանների քաղաք է։ Ամենուր համեղ է։ Անհավանական համեղ սուրճ։ Ես ժամանակ ունեի մի փոքր քայլելու։ Քայլեցի։ Իսկ հետո կգնամ նկարահանման հրապարակ»,- կիսվել է դերասանուհին։
Նա չի հստակեցրել, թե ինչ նախագծի համար է եկել Հայաստան, սակայն խոստացել է մանրամասներ պատմել ճանապարհորդությունից:
Քսենիա Ալֆյորովան ՌԴ ժողովրդական արտիստ Իրինա Ալֆյորովայի և բուլղարացի դիվանագետ Բոյկո Գյուրովի դուստրն է։ Նրա ամուսինը թատրոնի, կինոյի հայյտնի դերասան, հեռուստահաղորդավար, հասարակական գործիչ Եգոր Բերոևն է։