Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Բաքվի վերջին առաջարկները. ՀՀ ԱԳՆ

25 Դեկտեմբերի 2023, 15:24

Քաղաքականություն

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Ադրբեջանի վերջին առաջարկները: Այս մասին Aysor.am-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նշենք, որ այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին:

Նա նշել էր, որ Հայաստանի հետ բանակցային գործընթացը շարունակվում է ու ակնկալում է, որ կողմերի հանդիպումները տեղի կունենան 2024 թվականին։

Հիմա եթերում