Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը. ԱԳՆ

25 Փետրվարի 2025, 20:30

Քաղաքականություն

Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»,- նշել է մամուլի քարտուղարը: