Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել

20 Հոկտեմբերի 2023, 16:46

Քաղաքականություն

Պաշտոնական Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել։

Մինչեւ երեկ այս մասին հայտնում էին ադրբեջանական լրատվամիջոցները՝ պնդելով, թե Հայաստանը արդեն տվել է համաձայնությունը: ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն այսօր լրագրողներին ասել է, թե Երևանը դեռ չի արձագանքել ու հարցը քննարկվում է։