Երեխաների օրվա առթիվ մայրաքաղաքում ցուցահանդես-վաճառք է կազմակերպվել

01 Հունիսի 2023, 21:30

Մշակույթ

Մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտի Քաղաքապետարանի կողմից  կազմակերպված միջոցառումների շրջանակներում կայացել է տեղական արտադրության մանկական ապրանքատեսակների ցուցահանդես-վաճառք։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տարբեր տաղավարներում ցուցադրվել են  ձեռքի աշխատանքներ, գոբելենի, կարպետագործության նմուշներ, փայտից պատրաստված իրեր։

Нет описания.
Մեզ հետ զրույցում Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Պատանի նկարիչ» խմբակի վարիչ Էռնա Մկրտչյանն ասել է, որ ցուցադրության է ներկայացրել իր անհատական աշխատանքները։

«Պատրաստվել ենք նախապես, որպեսզի պատշաճ ձևով մասնակցենք օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանն ու տոնական տրամադրություն պարգևենք օրվա հերոսներին»,-նշել է Է. Մկրտչյանը՝ արցախաբնակ մանուկներին խաղաղ երկնակամարի տակ լուսավոր ապագա բարեմաղթելով։

Нет описания.

Нет описания.
Աննա Մինասյանը ցուցադրության էր բերել ընտանիքի անդամների ձեռքով պատրաստված փայտե տարբեր իրեր՝ հուշանվերներ, խաղալիքներ, որոնք ներկայացնում են  «Խաղա, Արցախ» ապրանքանիշը։

««Խաղա,Արցախ» բրենդի փայտե իրերը մենք ամբողջ ընտանիքով ենք պատրաստում։ Դրանք վաճառքի ենք հանում միայն ֆեյսբուքյան տիրույթում գովազդելով ու որոշեցինք այսօր  ցուցադրության ու վաճառքի հանել այս տարբերակով: Օրվա առթիվ շնորհավորում եմ մեր բոլոր փոքրիկներին. ուզում եմ, որ  նրանք անհոգ և ուրախ մանկություն ունենան»,-հավելել է Ա. Մինասյանը։

Нет описания.

Нет описания.

Հադրութի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը  ցուցադրությանը  ներկայացել է կրթօջախում գործող խմբակների սաների ու ուսուցիչների ձեռքի աշխատանքներով։

«Ուրախ ենք, որ մեր երեխաներին տրվել է անմոռանալի օր ունենալու առիթ: Ստեփանակերտի Քաղաքապետարանի  նախաձեռնությունը և  մեզ նույնպես միջոցառման մաս դարձնելը ողջունելի է»,-նշել է Հադրութի ՄՊՍԿ տնօրեն Իրա Թամրազյանը։