«Երեխաները՝ երեխաների համար». բարեգործական համերգ՝ «Tashir Arena»-ում

18 Օգոստոսի 2025, 20:30

Մշակույթ

Երևանի սրտում՝ «Tashir Arena»-ում, որը ժամանակին մայրաքաղաքի կրկեսի շենքն էր, այսօր հնչում էր մանկական ծիծաղն ու երաժշտությունը։ Այստեղ կայացավ բարեգործական համերգ՝ խորհրդանշական «Երեխաները՝ երեխաների համար» խորագրով։

Միջոցառումը, որը կազմակերպել էր «Տաշիր հիմնադրամը», համախմբել էր տասնյակ փոքրիկների ու նրանց ընտանիքներին:

Բեմը լի էր կենդանի գույներով ու անկեղծությամբ․ համերգային ծրագրում ներառված էին ինչպես երաժշտական ու պարային կատարումներ, այնպես էլ կրկեսային ցուցադրություններ ու փոքրիկ արվեստագետների անսպասելի ելույթներ։ Յուրաքանչյուր համար պարգևում էր յուրահատուկ տրամադրություն՝ մեկտեղելով մանկական անմեղությունը, արվեստի ուժն ու բարության գաղափարը։

Հանդիսատեսի շարքերից անմիջապես նկատվում էր գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի ներկայությունը։ Նրա կինը, դուստրը և թոռները սրտի կսկիծով հետևում էին բեմում հանդես եկող երեխաներին։ Օրը նշանակալի է ընտանիքի համար․ Սամվել Կարապետյանը, ով այս տարի դարձավ 60 տարեկան, ծննդյան օրը ստիպված է նշել կալանավայրում։ Չնայած այդ ծանր հանգամանքին, նրա հարազատները համերգի մթնոլորտում փորձեցին կիսել ջերմությունը, որը փոխանցում էին երեխաները :

Միջոցառումը ոչ միայն մշակութային տոն էր, այլև հույսի ու համերաշխության ուղերձ՝ երեխաներից երեխաներին և աշխարհին: