Երգչուհի Ժասմինի որդին՝ Միխայիլը, ամուսնության առաջարկություն է արել Եվա Խաչատրյանին

16 Դեկտեմբերի 2023, 00:52

Հայեր

Ռուս երգչուհի Ժասմինի որդին՝ Միխայիլը, ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝ նախկին գեղասահորդուհի Եվա Խաչատրյանին: Երգչուհին առաջին անգամ «МК»-ի հետ զրույցում մեկնաբանել է իրենց նշանադրությունը։

Աստղի խոսքով՝ սիրահարները դեռ չեն շտապում հարսանիք կազմակերպել։ Նա կարծում է, որ ամեն ինչ պետք է անցնի լեռնային հրեաների ավանդույթների համաձայն։

Ժասմինը նշել է, որ ապագա հարսն իրեն դուր է գալիս։ Նա նախկին գեղասահորդին անվանել է հաճելի և գեղեցիկ:

Եվա Խաչատուրյանն արդեն ավարտել է մարզական կարիերան և այժմ սովորում է «Օստանկինո» կինոյի և հեռուստատեսության դպրոցում՝ զուգահեռ զբաղվելով ձիասպորտով: Բացի այդ, նա «Алеф» երիտասարդական կազմակերպության անդամ է։