Երգչուհի Նունե Եսայանն իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին

03 Օգոստոսի 2025, 18:30

Քաղաքականություն

Հայտնի երգչուհի Նունե Եսայանն իր աջակցությունն է հայտնել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ ինստագրամյան «story» բաժնում գրելով․

«Սամվել Կարապետյան․․․ Ով չգիտի, ով չի ճանաչում մեծատառով մարդուն, հայ բարերարին: Որտեղ էլ գտնվի իր սրտի կանչով, նա հայի հետ է իր հավատով, անմնացորդ նվիրումով և ամենակարևորը աննկատ:

Լինելով նաև մեր` արվեստի կողքին, մի նպատակ է ունեցել` զարգացնել, ճանաչելի դարձնել հայ երգն ու երաժշտությունը: Եվ այսօր աշխարհը զարմանք է ապրում` լսելով թե ինչպես է
գնահատվում անմնացորդ հայի տեսակը:

Աստծո օրհնությունը նրան միշտ է պարուրել ու կպարուրի իբրև վարձահատույց իր մեծ սրտի»։