Էրիկ Ապրեսյանը հաղթանակով վերադարձել է ռինգ

18 Օգոստոսի 2025, 23:30

Սպորտ

Հայ բռնցքամարտիկ Էրիկ Ապրեսյանը (10-1) երեք տարվա դադարից հետո հաջողությամբ վերադարձել է ռինգ։ Սանտա Մոնիկայում (ԱՄՆ) նա մեծամասնության որոշմամբ հաղթել է ամերիկացի Թերել Ադամսին (10-2), հաղորդում է sportaran.сom-ը:

26-ամյա բռնցքամարտիկի համար սա ԱՄՆ-ում առաջին մենամարտն էր։ Նախկինում նա ելույթ էր ունեցել Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄԷ-ում և Մեքսիկայում, իսկ օգոստոսի 17-ին առաջին անգամ դուրս է եկել օվկիանոսի այն կողմի ռինգ և կարողացել տոնել հաղթանակ։

Հիմա եթերում