Էրիկ Բոգոսյանը կնկարահանվի Netflix-ի նոր՝ «Սողուն» ֆիլմում

25 Օգոստոսի 2023, 09:17

Հայեր | Մշակույթ

Ամերիկացի հայազգի դերասան Էրիկ Բոգոսյանը կնկարահանվի Netflix-ի նոր՝ «Սողուն» ֆիլմում: Նրա հետ կխաղան Բենիսիո Դել Տորոյը, Ջասթին Թիմբերլեյքը եւ Ալիսիա Սիլվերսթոունին:

style.news.am-ը հայտնում է, որ «Սողունը» երիտասարդ անշարժ գույքի գործակալի դաժան սպանության մասին է: Դետեկտիվը փորձում է բացահայտել ճշմարտությունը մի դեպքում, երբ ոչինչ այնպես չէ, ինչպես թվում է, եւ դրանով իսկ, կոտրում է սեփական կյանքի պատրանքները: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։

Նշենք, որ Էրիկ Բոգոսյանի Պուլիտցերյան մրցանակի առաջադրված «SUBURBIA» եւ «TALK RADIO» պիեսներն ադապտացվել են Ռիչարդ Լինկլեյթերի եւ Օլիվեր Սթոունի ֆիլմերում: Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում ու հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Արարատ», «Օրենք եւ կարգ. հանցավոր մտադրություն», «Միլիարդներ», «Ժառանգներ»: