Էրիկ Գասպարյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
03 Փետրվարի 2026, 15:15
Միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է Սերբիայում անցկացված «RUDAR XXVIII – GM ROUND ROBIN» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և 17.9 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը:
Գասպարյանը Սերբիայում կմասնակցի նույն ձևաչափով անցկացվող ևս երկու մրցաշարի։ Առաջինն արդեն ընթացքի մեջ է, և Էրիկը 5 հնարավորից ունի 3.5 միավոր։