Էրիկ Հակոբյանը լրացրել է միջազգային գրոսմայստերի առաջին նորման

03 Հունիսի 2024, 17:00

Սպորտ

Ամփոփվել են ժամեր առաջ Դուբայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները։

Հայաստանից Էրիկ Հակոբյանը իր գրանցած փայլուն արդյունքի շնորհիվ լրացրել է նաև միջազգային գրոսմայստերի առաջին նորման։

Նշենք, որ երեք անգամ նորման լրացնելու և 2500 անհատական գործակցի դեպքում Էրիկը կստանա գրոսմայստերի կոչում։