Թենիսիստ Էրիկ Հարությունյանը՝ աշխարհի լավագույն խաղացողների թվում

18 Նոյեմբերի 2025, 12:15

Սպորտ

Բելառուսում բնակվող թենիսիստ Էրիկ Հարությունյանը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկածով կրկին ընդգրկվել է աշխարհի 500 լավագույն խաղացողների թվում:

Թարմացված վարկանիշում նա բարձրացել է միանգամից 59 հորիզոնականով՝ 509-րդից հասնելով 450-րդ հորիզոնական՝ դրանով իսկ սահմանելով անձնական ռեկորդ։