Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ հունահռոմեական ըմբշամարտի Մ20 ԵԱ բրոնզե մեդալակիր

04 Հուլիսի 2024, 16:47

Սպորտ

Հայաստանի ներկայացուցիչ Էրիկ Տեր-Մաթեւոսյանը (82 կգ) դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին գրում է sportball24.com-ը:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Էրիկը 4:0 հաշվով հաղթել է խորվաթ Անտոնիո Լուկաչին: