Երիտասարդ բռնցքամարտիկները ԵԱ-ում առնվազն երեք մեդալ են ապահովել
11 Ապրիլի 2024, 19:00
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում:
54 կգ քաշային Լուսիա Ավետիսյանը վստահ հաղթանակ տոնեց տանտերերի ներկայացուցիչ Գաբրիելիա Վենսիլի նկատմամբ և դուրս գալով կիսաեզրափակիչ, առնվազն ապահովեց բրոնզե մեդալ։ Բոլոր ռաունդներում հայ մարզուհին ուներ նկատելի առավելություն, իսկ 3-րդ ռաունդում նաև նոկդաունի ենթարկեց մրցակցին։
Տղամարդկանց պայքարում հաղթանակ տոնեց Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Սիմոնյանը: Հայ մարզիկը մրցեց Իտալիայի ներկայացուցիչ Ահարոն Կորոնայի հետ ու պարտության մատնեց 4:1 հաշվով: Գերծանր քաշային կարգում Միսակ Տեպանյանը սլովակ Սեբաստիան Սալոմոնի հետ մենամարտում հենց սկզբից գործեց առաջին համարով և վստահ հաղթանակ տոնեց 5:0 հաշվով: Սիմոնյանն ու Տեպանյանը կիսաեզրափակիչում են և ապահովել են առնվազն բրոնզե մեդալ: