Երիտասարդ բռնցքամարտիկները ԵԱ-ում նվաճել են 5 մեդալ

15 Ապրիլի 2024, 12:37

Սպորտ

 Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը Եվրոպայի առաջնությունում, ընդհանուր առմամբ, նվաճել է 5 մեդալ՝ 3 արծաթ և 2 բրոնզ:

Պատվո հարթակի երկրորդ աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը: Հայաստանի հավաքականի կազմում Էրիկ Առստամյանն ու Լուսյա Ավետիսյանը նվաճեցին բրոնզե մեդալ։

Առաջիկա օրերին Սերբիայում կայանալու է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը ներկայացնելու է 13 տղա և 6 աղջիկ։