Երկնքից կրակ էր թափվում, նման բան չէինք տեսել. Հովհաննես Շեհիրյանը՝ Հալեպում բախումների մասին

23 Դեկտեմբերի 2025, 16:45

Քաղաքականություն

Սիրիայում կրքերը չեն հանդարտվում. գիշերը բախումներ են տեղի ունեցել «Սիրիական ժողովրդավարական ուժերի» և քրդական ուժերի միջև, կան զոհեր և վիրավորներ:

Իրավիճակն այնքան է լարվել, որ գործի են դրվել խոշոր տրամաչափի գնդացիրներ, որոնց միջոցով կառավարական ուժերը գնդակոծել են քրդական թաղամասերը։ Հալեպահայերը սեփական աչքերով են տեսել, թե ինչպես է երկինքը լուսավորվում հրթիռների պայթյունից:

Հալեպահայ լրագրող Հովհաննես Շեհիրյանը AlphaNews-ին մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ նման մասշտաբի ախումներ չեն եղել։ «Իրավիճակը սարսափելի էր, երկինքը կրակով էր պատվել»,- պատմել է Շեհիրյանը:

Բարեբախտաբար, ըստ նրա, բախումների հետևանքով հայերի շրջանում զոհեր ու վիրավորներ չկան:

«Քրիստոնեական շրջանները, հայկական թաղամասն ու գերեզմանատունը եղել են այն հատվածում, որտեղ տեղի են ունեցել պայթյունները: Հիմա վիճակը համեմատաբար կայուն է, բայց հայերի շրջանում , որ ամեն րոպե բախումները կվերսկսվեն»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում: