Երկու ոսկե մեդալ՝ մեկ առաջնությունում. Հայաստանի հավաքականի ռեկորդային ցուցանիշները

03 Հունիսի 2025, 23:00

Սպորտ

«Եվրոպայի առաջնությունում մեր գրանցած արդյունքները գերազանց էին, Հայաստանի հավաքականը երբեք Եվրոպայի առաջնությունում երկու ոսկե մեդալ մեկ առաջնությունում չի ունեցել, սա առաջին անգամ էր», — այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն՝ ամփոփելով Գերմանիայում կայացած սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքները։

Ասուլիսին մասնակցել են նաև Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը, ԵԱ-ի ոսկե մեդալակիր Համլետ Մանուկյանը, ԵԱ-ի արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը, ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանը։

Հիմա եթերում