Երկու Սրբազանին և Սամվել Կարապետյանին բանտում պահելո՞վ է խոսելու ժողովրդավարության մասին․ Քոչարյան
07 Հոկտեմբերի 2025, 14:20
Այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարողը գլխավորել է կոռուպցիան, պարագլուխն է։ Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով «Mediahab» լրատվականի լրագրողի այն հարցին, արդյոք Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո նախագահը կլքի քաղաքականությունը։
«Հիշո՞ւմ եք 18 թվականի ընտրությունները, և ի՞նչ կարգախոսներով է ընտրություններին մասնակցել Նիկոլ Փաշինյանը։ Ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն, հիմնական թեզերը սրանք էին, 2021 թվականի ընտրություններին էլի ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական արդարություն, Ղարաբաղը պահելու անսասան մտադրություն, Շուշի և Հադրութի դե օկուպացիա։ Հիշո՞ւմ եք։ Հիմա հասկանանք, թե Նիկոլ Փաշինյանը գալիք ընտրություններին ինչ թեզերով պետք է մասնակցի, ի՞նչ կարկարգախոսներով։ Ժողովրդավարությունից պետք է խոսի՝ երկու Սրբազանի բանտում պահելո՞վ, կամ Սամվել Կարապետյանին բանտում պահելո՞վ, ի՞նչ ժողովրդավարություն։ Սոցիալական արդարության ամենից ամփոփիչ ցուցանիշը հենց աղքատության մակարդակն է։ Կոռուպցիայի մասին էլ չեմ խոսում, այսօր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարողը գլխավորել է կոռուպցիան, պարագլուխն է»,- նշել է նախագահը։