Երկու տարեկան Արսեն Առաքելյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել
22 Օգոստոսի 2024, 09:18
Դոլինսկ քաղաքից երկու տարեկան Արսենի Առաքելյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել:
Նա դարձել է ամենափոքր մոտոցիկլետավարը, որ կարողացել է 500 մետր առանց լրացուցիչ անիվների մոտոցիկլետ վարել։ Այս ձեռքբերումը պաշտոնապես հաստատվել է միջազգային ռեկորդների գրքի «INTERRECORD: Official Excellence» փորձագետների կողմից և մուտքագրվել Ռուսաստանի ռեկորդների ռեգիստր:
Առաքելյանների ընտանիքն ակտիվորեն աջակցում է Արսենիի՝ մոտոսպորտով տարվածությանը։ Նրա ծնողներն արդեն մտածում են սպորտը ոչ միայն հոբբի, այլև նրա կյանքի կարևոր մասը դարձնելու մասին, և հույս ունեն, որ Արսենին ապագայում կշարունակի իր հաջողությունները պրոֆեսիոնալ մակարդակում։