Երկու տարվա դադարից հետո «Ուրալյան ավիաուղիներ»-ը վերսկսում է թռիչքները դեպի Հայաստան
09 Հունվարի 2024, 18:45
Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը հունվարի 13-ից վերսկսում է դեպի Երևան չվերթները Մոսկվայից, Եկատերինբուրգից և Սոչիից: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
Նշվում է նաև, որ հունվարի 13-ից «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Հայաստանի մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն ամեն օր: Եկատերինբուրգից Երևան և հակառակ ուղղությամբ հնարավոր կլինի մեկնել առաջիկա շաբաթ օրվանից՝ շաբաթական երեք անգամ: Հունվարի 16-ից նախատեսվում են Սոչի-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթներ, դրանք կիրականացվեն շաբաթական երկու անգամ:
«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը դեպի Հայաստան չվերթները չեղարկել Է 2022 թվականի մարտին։