Երկու տարվա ընթացքում ռուսական տուրհոսքը դեպի Հայաստան կկրկնապատկվի

27 Օգոստոսի 2023, 12:15

Տնտեսություն և Բիզնես

Ռուսական զբոսաշրջային հոսքը դեպի Հայաստան կարող է կրկնապատկվել մեկ-երկու տարվա ընթացքում:

«Զբոսաշրջությունը Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների համար աճի կարևորագույն շարժիչ ուժերից մեկն է։ Մեկ-երկու տարվա ընթացքում նախատեսվում է հասնել Ռուսաստան ՀՀ քաղաքացիների ուղևորությունների նախաքովիդային ցուցանիշների և կրկնապատկել ռուսաստանցիների զբոսաշրջային հոսքը, ինչն էլ ավելի կամրապնդի մեր երկրների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունները», — ՏԱՍՍ-ին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի Երևանում կայացած հանդիպման արդյունքներով:

Հիմա եթերում