Երկուշաբթի կպաշտոնականացնենք ՀՀ-ի կողմից ֆրանսիական սպառազինության ձեռքբերումը. Ֆրանսիայի ՊՆ

23 Հոկտեմբերի 2023, 14:08

Քաղաքականություն

Անհրաժեշտ է Հայաստանին հնարավորություն տալ պաշտպանելու իր խաղաղ բնակչությանը և ապահովելու իր սահմանների պաշտպանությունը։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն:

«Երկուշաբթի կպաշտոնականացնենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինության ձեռքբերումը», — ասել է նա: