«Երկրաշարժ» ֆիլմը աղետի մասին պատմող լավագույն տասնյակում է
21 Դեկտեմբերի 2024, 12:18
«Cinema» կինոալիքը ներկայացրել է վերջին տասնամյակի աղետների մասին պատմող ֆիլմերի թոփ տասնյակը:
Ցուցակում 9-րդ տեղը զբաղեցրել է 2016 թվականին նկարահանված ռուս-հայկական «Երկրաշարժ» գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորն է Սարիկ Անդրեասյանը։ Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի մասին։
Թոփ տասնյակի ֆիլմերը ընտրվել են բազմաթիվ կինոքննադատների, օգտատերերի կարծիքների հիման վրա: