Երկրներն ազատ են ինքնուրույն ընտրելու իրենց գործընկերներին․ Շուգաևը՝ ՀՀ-ի ՀԱՊԿ անդամակցության սառեցման մասին
08 Ապրիլի 2026, 14:42
Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը «Вести»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության սառեցման հարցին։
«Կարծում եմ՝ երկրներն ազատ են ինքնուրույն ընտրելու իրենց գործընկերներին, պարզապես ՀԱՊԿ-ին անդամակցությունը տալիս է բազմաթիվ առավելություններ։ Կարծում եմ՝ այս հարցերում ավելի ճիշտ է խոսել ինքնիշխանության մասին։ Իհարկե, մենք հարգում ենք մեր գործընկերների ընտրությունը։ Այլ հարց է, որ մեր կազմակերպության անդամակցությունը տալիս է, անշուշտ, բազմաթիվ այլ առավելություններ, որոնցով դժվար թե կարողանան կիսվել այլ երկրներ»,- նշել է նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, քանի որ, իր խոսքով, կազմակերպությունը իբր ստեղծել է սպառնալիքներ հանրապետության ինքնիշխանության համար։