Երկխոսության խնդրանքին Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է անպարկեշտ բառախաղով. Ամստերդամ

16 Օգոստոսի 2025, 13:45

Քաղաքականություն

Ամերիկացի հայտնի փաստաբան, Սամվել Կարապետյանի և Սրբազանների գործով Հայաստան այցելած Ռոբերտ Ամստերդամն արձագանքել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վիրավորական գրառմանը։

«Երկխոսության խնդրանքին Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է անպարկեշտ բառախաղով, որը ցույց է տալիս այն անպատժելիությունը, որով այս կառավարությունը կարծում է, թե գործում է»,- գրել է փաստաբանը X–ի իր միկրոբլոգում։

Նշենք, որ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ամստերդամին Ռոտերդամով կհակազդենք»։