Էռնա Հայրիյանը և Արայիկ Թունյանը երդվել են ԵԱՏՄ դատարանի այլ դատավորների հետ միասին

24 Հունվարի 2024, 19:11

Քաղաքականություն

ԵԱՏՄ դատարանի դատավորները երդվել են հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել Մինսկում, դատարանի շենքում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2023թ. դեկտեմբերի 25-ի որոշմամբ՝ հունվարի 1-ից ԵԱՏՄ դատարանի դատավորների պաշտոնին Հայաստանից նշանակվել են Էռնա Հայրիյանը եւ Արայիկ Թունյանը։

«Մեր այսօրվա երդումը միայն պարտք չէ։ Դա այն է, ինչը համակում է մեր խիղճը եւ մեր հոգին, եւ պրոֆեսիոնալ իրավաբանների մեր գիտակցությունը։ Սա Եվրասիական տնտեսական միութան եւ եվրասիական ինտեգրման շահերին ծառայելու մեր պատրաստակամության ցուցադրումն է։ Մեր պարտքն է՝ արդարադատությունն իրականացնել ազնիվ եւ անկողմնակալ»,- արարողությունից հետո ասել է դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովը։

«Ընթացիկ տարում նշվում է ե՛ւ ԵԱՏՄ պայմանագրի ստորագրման տասնամյակը, ե՛ւ դատարանի տասնամյակն այս տարի, եւ այն, որ փաստորեն մեր բոլոր երկրները մոտեցել են այն բանին, որ դատավորների իննամյա աշխատանքից հետո տեղի է ունենալու փոխատեղում։ Եվ բացի Հայաստանի հարգելի ներկայացուցիչ Էռնա Հայրիյանից, որը նախագահի լիազորությունները հանձնում է Ալեքսեյ Դրոնովին, եւ նա մնացել է դատարանի նախկին կազմում, մյուս բոլորը նոր մարդիկ են»,- նշել է փոխվարչապետը։