Երուսաղեմի հայկական թաղամասի հողերը վարձով տված հոգևորականին զրկել են կարգից
11 Մայիսի 2023, 14:00
Infoport.am-ի փոխանցմամբ՝ մայիսի 6-ին Ս.Հակոբի եղբայրության Սինոդը հայր Բարեթ Երեցյանին զրկել է կարգից և հեռացրել եղբայրությունից: Երուսաղեմի հայկական թաղամասի հողերը 99 տարով ապօրինի վարձակալած 77-ամյա քահանան այժմ կրկին կրում է իր մկրտության անունը ՝ Խաչիկ Երեցյան:
2021 թվականի հուլիսին Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Սուրբ Աթոռի Սուրբ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու արժանապատիվ Բարեթ Երեցյանը պայմանագիր են կնքել հրեական ծագումով ավստրալացի գործարար Դանի Ռուբենշտեյնի հետ։ Համաձայնագիրը նախատեսում էր 99 տարով վարձակալության հանձնել Ռուբենշտեյնին “Գովերուն Բորդէզ” (“Կովերու պարտէզ”), Երուսաղէմի հայկական թաղամասին հարավ-արևմտյան մասը ։ Գործարարը պատրաստվում էր տարածքում հյուրանոց կառուցել, իսկ շահույթի մի փոքր մասը տալ Պատրիարքին ։
Պատրիարք և հայր Երեցյանը բանակցություններ են վարել և գործարքն ավարտել առանց Սուրբ Սինոդի համաձայնության, ինչը հակասում է Եկեղեցու կանոններին, որոնց համաձայն նման պայմանագրերը պետք է ստորագրվեն հոգևոր եղբայրության ընդհանուր ժողովի քննարկումից և վավերացումից հետո: Ուստի 2021 թվականի աշնանը Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից յոթ հոգևորականներ հայտարարություն տարածեցին, որտեղ դատապարտեցին հողերի հանձնումը հյուրանոցի կառուցման համար, Իսկ Սուրբ Հակոբոս եղբայրության տասներկու անդամներ կոմյունիկե հրապարակեցին, որով պահանջեցին հետ կանչել պայմանագիրը։ Իսկ հայ հասարակության մեջ Պատրիարք Մանուկյանի, արքեպիսկոպոս Ղարիբյանի և հայր Երեցյանի ուղղությամբ հրաժարականի կոչեր էին հնչում։
Միայն մեկուկես տարի անց պահանջները լսվեցին, բայց միայն վերապատվելի Բարեթ Երեցյանի հասցեին, որին, ի վերջո, զրկեցին կարգից ։ Սակայն դա էլ բավարար չէ, կարծում է Իսրայելում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Ցոլակ Մոմջյանը ։