Երուսաղեմի հայկական թաղամասը չի տուժել գիշերային հարձակումներից

03 Մարտի 2026, 10:15

Քաղաքականություն

Երուսաղեմի հայկական թաղամասը, որը 14-րդ դարից պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն և հանդիսանում է համայնքի հոգևոր կենտրոնը, չի ենթարկվել հարվածների։ Նախօրեին հրթիռ է ընկել Արևմտյան Երուսաղեմում, որտեղ կան խաղաղ բնակիչների զոհեր, սակայն հայ համայնքի շրջանում տուժածներ չկան։

Երուսաղեմի Հայ եկեղեցու վարդապետ Էմմանուել Աթաջանյանը նշել է, որ հիմնական մտահոգությունը կապված է «Կովերի այգու» տարածքի հետ՝ թաղամասում գտնվող հողակտորի, որի շուրջ արդեն մի քանի տարի պահպանվում է լարվածություն՝ այն կառուցապատման նպատակով վարձակալության հանձնելու փորձերի պատճառով։ Այս իրավիճակը անմիջականորեն առնչվում է ստատուս-քվոյի պահպանմանն ու հայկական համայնքի իրավունքների պաշտպանությանը։