Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն այսօր նշում է Սուրբ Ծնունդը
18 Հունվարի 2024, 19:50
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արքեպիսկոպոս Սևան Ղարիբյանը ժամանել է Պաղեստինյան ինքնավարության Արևմտյան ափ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը նշելու։
«Մենք խաղաղություն ենք ցանկանում, պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն բոլոր դավանանքների միջև, ընտանիքների և երկրների միջև», — ասել է սրբազանը։
Երուսաղեմում, ըստ հաստատված ավանդույթի, հայերը Սուրբ Ծնունդը նշում են հին տոմարով։