Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը չեղարկել է «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված աղմկահարույց գործարքը

01 Նոյեմբերի 2023, 16:37

Քաղաքականություն

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել է Հայոց պատրիարքարանի որոշման մասին, որով  չեղարկվել է «Կովերի պարտեզ» կալվածքի հետ կապված աղմկահարույց գործարքը:

«Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը սույնով տեղեկացնում է, որ նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ տեղեկացնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին Քաղաքի Հայկական Թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021 թվականի հուլիս 8-ին ստորագրված համաձայնագիրը»,- հայտնել է Գոգչյանը: